ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի ներկայացուցիչները մասնագիտական սեմինար են անցկացրել Եվրասիա միջազգային համալսարանի ունկնդիրների համար
- ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի և ձևավորված ակտիվ փոխգործակցության շրջանակներում համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի հրավերով Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:
- Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողների և այլ մասնակիցների համար Բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացվեց դատափորձագիտական ոլորտի կազմակերպչական, դատավարական և մասնագիտական հիմունքների վերաբերյալ մասնագիտական սեմինար, որի շրջանակներում ծավալվեցին նաև ակտիվ քննարկումներ, որոնք ուղղված էին ուսանողների իրազեկման բարձրացմանը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման գործընթացի աջակցությունը՝ ի նպաստ բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստմանը մեր երկրում: