Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի և վարժարանի նախաձեռնությամբ հրատարակվեց Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում նախադեպը չունեցող «Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում» թեմայով աշակերտական առաջին գիտաժողովի նյութերի ժողովածուն:
Եվրասիա միջազգային համալսարանում 2016թ-ի ապրիլի 16-ին, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի էր ունեցել աշակերտական գիտաժողով` նվիրված Կիլիկյան Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, պետական, հոգևոր և մշակութային կյանքին: Գիտաժողովն իր բնույթով միջդպրոցական էր , որին մասնակցեցին Երևանի ու մարզերի դպրոցների մոտ երեք տասնյակից ավելի աշակերտ:
Եվրասիա միջազգային համալսարանի խմբագրական խորհրդի որոշմամբ ընտրված 21 լավագույն հոդված-զեկուցումները նախատեսվեց հրատարակել աշակերտական գիտաժողովի նյութերի առանձին ժողովածուի ձևով:
Ժողովածուն բաղկացած է առաջաբանից և երկու բաժիններից:Առաջին բաժնում զետեղված են Կիլիկյան Հայաստանը, նրա քաղաքական և ռազմական ոլորտները ներկայացնող հոդվածները, իսկ երկրորդ բաժնում `Կիլիկյան Հայաստանը ,նրա սոցիալ-տնտեսական,մշակութային և կրոնական ոլորտները ներկայացնող հոդվածները:
Յուրաքանչյուր հոդված ներառում է տեսական հարուստ տեղեկատվություն. բերված բոլոր փաստարկները հիմնավորված են , խորությամբ վերլուծված, սպառիչ մեկնաբանություններով, դյուրըմբեռնելի:
Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհուրդը և վարժարանի մանկավարժական խորհուրդը ապացուցեցին,որ հավատարիմ են իրենց որդեգրած աշակերտակենտրոն ուսուցմանը , որի հիմքում ընկած է հետազոտական , վերլուծական աշխատանքը: Աշակերտները , նմանատիպ աշխատանք կատարելով, սովորում են հետազոտելով սովորել, ընկալում են ուսումնասիրվող նյութի կարևորը , առաջնայինը, խորությամբ վերլուծում իրենց առջև դրված հիմնախնդիրները,տարբերակում և դասակարգում են փաստերը,համակցում գաղափարները`ստեղծելով կրթական արդյունք,որը նոր է իրենց համար: Դրվատանքի է արժանի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որովհետև առաջին անգամ դեռևս աշակերտական սեղանից աշակերտների առջև բացվեցին գիտության դռները, որը չի կարող չբացահայտել առավել շնորհալի երեխաներին, բարձրացնել աշակերտների ընդհանուր մոտիվացվածությունը:
Սույն ժողովածուի բովանդակությունը երիտասարդների սեփական պատմությամբ հայեցի դաստիարակության լավագույն օրինակ է. նրանում կան նաև մտքեր, ամփոփումներ, որոնք արդիական են նաև այսօր մեր պետական այրերի համար:
Պատմությունը ,իրոք, կրկնվելու հատկություն ունի:
Նոյեմբերի
25-ին Եվրասիա միջազգային համալսարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Կիլիկյան Հայաստանի դերը հայոց պետականության կայացման գործում անդրանիկ աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին Եվրասիա վարժարանի աշակերտներ, գիտաժողովին մասնակցած դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, հոդվածագիր աշակերտներ, նրանց ղեկավարներ և ծնողներ:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդիսությունը բացեց Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ի.Բաբայանը: Ինչպես իրավացիորեն նկատեց բանախոսը, այս տեղեկատուն մի յուրօրինակ շրջայց է պատմության քառուղիներում,որը սերունդներին էլ ավելի մոտեցրեց իրենց արմատներին`դառնալով հայրենասիրության և բարոյականության վառ օրինակ: Հավատացած ենք , որ այս հոդվածների ժողովածուն իր արժանի տեղը կզբաղեցնի գիտության շտեմարանում.այն կենսունակ է , ներկայի և ապագայի հանդեպ լցված մեծ հավատով:
Տեղեկագրքի հրատարակության կարևորությունը ընդգծելով` ներկաներին նաև շնորհավորեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանը:Նա իր ելույթում նշեց , որ ուսուցման ժամանակակից կառավարման եղանակներից կարևորություն պետք է տալ աշակերտակենտրոն մոդելին, որի հիմքում ընկած է հետազոտական, վերլուծական, ստեղծագործական աշխատանքը: Արդյունքում` աշակերտը ձեռք է բերում ինքնուրույն վերլուծելու, հասկանալու, տրամաբանելու , գնահատելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ և կարողություններ: Աշակերտական գիտաժողովը ընթացավ արդյունավետ և ունեցավ շոշափելի վերջնարդյունքներ , որի վառ ապացույցը աշակերտական այս տեղեկագրքի հրատարակությունն է: Առանձնակի ուշադրության է արժանացել թիվ 78 դպրոցի սաների համազեկույցը, որտեղ նրանք եկել են շատ կարևոր եզրահանգման .Սոնայի և Մարիամի կարծիքով Հեթումը քրիստոնեական առաքելություններով օժտված բարոյական կերպար է եղել և անժխտելի է նրա ` որպես պետական գործչին բնորոշ քաղաքական , ռազմական և տնտեսական բնագավառներում դրսևորած գիտելիքները` ցանկանալով, որ այսօրվա քաղաքական գործիչները ևս օժտված լինեն նման բարոյական հատկանիշներով: Աշակերտների կարծիքով անժխտելի է անհատի դերակատարությունը հասարակության զարգացման գործում: Կարևորվեց նաև այն փաստը , որ 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտները դեռ աշակերտական սեղանից ունենում են հրատարակած հեղինակային աշխատություն, որը շատ ոգևորող է, ուսուցողական, ուղղորդող և մոտիվացնող:
Շնորհավ
որանքի խոսք ասաց նաև համաժողովի խմբագրական խորհրդի նախագահ ,ԵՊՄՀ –ի պատմության ամբիոնի դասախոս Էդիկ Գևորգյանը: Նա ևս կարևորեց ժողովածուի ծնունդը` հավելելով , որ նման աշխատանք կատարելու համար հարկավոր է բարի կամք , նվիրում , աշխատասիրություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն :
Շնորհանդեսը եզրափակվեց աշակերտներին իրենց անդրանիկ գրքի ընծայմամբ:
Հաջողությու´ն այս աշակերտներին՝մեր վաղվա գիտնականներին: Համոզված ենք, որ նրանք կհամալրեն վաղվա հայ գիտնականների շարքերը: