Հունվարի 17 2022
how to support women in tech industry

ՄՐՑՈՒՅԹ. Իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղ

ՄՐՑՈՒՅԹ

Հայտարարվում  է  մրցույթ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի  համար

 Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն գիտական աստիճան (պարտադիր), կոչում (ցանկալի է)
  • Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
  • Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
  • Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչների տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն

Անհրաժեշտ հմտություններ և կարողություններ

  • Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
  • Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
  • Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն

Աշխատանքի  համառոտ  նկարագիր

  • Կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթացը, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ:
  • Պլանավորում, կազմակերպում և համակարգում է ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքները, այդ թվում՝ մասնագիտական կրթական ծրագրերի և դրանցով նախատեսվող առարկայական ծրագրերի մշակման և վերանայման, ինչպես նաև դրանց համապատասխան ուսումնական գործընթացի իրականացման աշխատանքները, միջազգային բենչմարքինգի և դրան համապատասխան բարելավումների իրականացումը։
  • Գիտխորհրդում, մեթոդխորհրդում, ՈԱ կառավարման օղակներում և այլ մարմիններում ներկայացնում է ամբիոնին առնչվող խնդիրներն ու շահերը:
  • Կազմակերպում և համակարգում է դասախոսների կողմից ամբիոնի հիմնական ուղղվա­ծութ­յան շրջանակներում կատարվող գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև այլ հետազոտական ծրագրեր:

Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում  ենք  մինչև  2022թ-ի ապրիլի 30-ը  ուղարկել   լուսանկարով   ռեզյումե   /CV/   hr@eiu.am  Էլ-փոստին , հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 106)  ՄՌԿ բաժին

Հարցազրույցի  կհրավիրվեն  միայն  ընտրված   թեկնածուները :