Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նորընտիր նախագահն է ՀՀ «Լավագույն ուսանող» մրցույթի 2-րդ մրցանակակիր, «Օհանյան» կրթաթոշակակիր, բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտության առկա համակարգի 4-րդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը։
Նախքան ընտրությունները` ուսանողական խորհրդի կանոնադրության համաձայն, ԵՄՀ Ուսանողական խորհրդի ընտրական հանձնաժողովը մեկ ամիս առաջ հայտարարել էր առաջադրումների ու ինքնաառաջադրումների փուլը, այնուհետև անցկացրել էր ՈՒԽ ընդհանուր ժողովի պատվիրակների ընտրության գործընթացը։
Արդեն իսկ ընտրված պատվիրակները առաջին նիստին միաձայն ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեցին Էդգար Մանուչարյանի թեկնածությունը, ով էլ միաձայն ընտրվեց որպես Նախագահ և ստանձնեց ժողովի անցակցման առաջին պարտականությանը՝ ձևավորելով ՈՒԽ նախագահությունը։
Այսպիսով, պատվիրակները որոշում կայացրեցին բաց և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրել ՈՒԽ փոխնախագահներին և քարտուղարին։
Ձայների մեծամասնությամբ ՈՒԽ փոխնախագահներ ընտրվեցին Գրետա Արսենյանը (Իրավագիտություն) և Ալի Հակիմը (Ֆարմացիա), իսկ քարտուղար՝ Էլեն Ղահրամանյանը (Կառավարում)։
Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի Ռաֆայել Սահրադյանը, իսկ մշակույթի, սպորտի, ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողովի ղեկը կստանձնի Սյուզաննա Սաֆարյանը (Իրավագիտություն)։
Կրթագիտական հարցերի հանձնաժողովի, Ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրվեց Ամանդա Սարգսյանը (Իրավագիտություն)։
Ուսանողական խորհրդի պատվիրակները որոշեցին ստեղծել նաև մի քանի այլ ենթահանձնաժողովներ ևս՝ Հանրային կապերի և տեղեկատվության հանձնաժողովը վստահելով Ավետիք Խոստեղյանին (Կառավարում), իսկ ֆինանսական վերահսկողությունը Սյուզաննա Փանոսյանին (Կառավարում)։
ՈւԽ նոր նախագահին և անդամներին առաջինը շնորհավորեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը։
ԵՄՀ ղեկավար կազմը շնորհավորեց ուսանողական խորհի նորընտիր անդամներին և հույս հայտնեց, որ նոր կազմը կաշխատի արդյունավետ ու միասնական և պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել նրանց նախաձեռնություններին։
Ներկայացնում ենք Ուսանողական խորհրդի կազմը
- Մարիամ Սարգսյան – Իրավագիտություն, 2-րդ կուրս
- Մարինե Կարապետյան – Իրավագիտություն, 2-րդ կուրս
- Աննա Բադալյան – Իրավագիտություն, 2-րդ կուրս
- Գրետա Արսենյան – Իրավագիտություն, 3-րդ կուրս
- Էդգար Մանուչարյան – Իրավագիտություն, 4-րդ կուրս
- Սյուզաննա Սաֆարյան – Իրավագիտություն, 4-րդ կուրս
- Ռաֆայել Սահրադյան – Իրավագիտություն, 4-րդ կուրս
- Էլեն Ղահրամանյան – Կառավարում, 2-րդ կուրս
- Ավետիք Խոստեղյան – Կառավարում, 2-րդ կուրս
- Սուրեն Ղազարյան- Կառավարում, 2-րդ կուրս
- Սյուզաննա Փանոսյան – Կառավարում, 3-րդ կուրս
- Վանիկ Ներսիսյան – Կառավարում, 4-րդ կուրս
- Աբդալռահման Իբրահիմ – Ֆարմացիա, 2-րդ կուրս
- Ալի Հակիմ Մոհամմեդ- Ֆարմացիա, 3-րդ կուրս
- Աննա Հարությունյան – Օտար լեզու և գրականություն, 2-րդ կուրս
- Հովհաննես Նշանյան – Օտար լեզու և գրականություն, 4-րդ կուրս
- Արտյոմ Դադայան – Տեղեկատվական համակարգեր, 2-րդ կուրս
- Դոնա Վարդազարյան- Տեղեկատվական համակարգեր, 3-րդ կուրս
- Ամանդա Սարգսյան – Իրավագիտություն, 4-րդ կուրս
Ի դեպ, այս կիսամյակային քննաշրջանից հետո նորընտիր կազմին կմիանան 1-ին կուրսեցիները, որոնց համար կացկացվեն նոր ընտրություններ։