Հոկտեմբերի 03 2018
179

Հայտարարվում է մրցույթ Վարշավայի տնտեսագիտության համալսարանի փոխանակման ծրագրին մասնակցելու համար

Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ և ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Էրազմուս + ծրագրի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտության համալսարանի (SGH) հետ իրականացվող փոխանակման ծրագրի նոմինացման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը: 1 3
Առկա նոմինացիաներն են՝
• 1 տեղ՝ 5 օր (8 ակադեմիական ժամ) դասավանդման շարժունություն,
• 1 տեղ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների շարժունություն:
Նոմինացման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ: EIU logo 1
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ հոկտեմբերի 20-ը ՝
Դասախոսների համար՝ https://goo.gl/forms/xstpcOnHUDih0Zrj2
Ուսանողների համար՝ https://goo.gl/forms/wdjUPXf56DVDdZPx1
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: