Ս.թ. սեպտեմբերի 20-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը կազմակերպեց գիտագործնական սեմինար՝ «Հանցագործությունների անհատական կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Միջազգային անվտանգության ԱԱ 3-րդ դասի խորհրդական Գևորգ Իսրայելյանը: Հանդիպման սկզբում Գ. Իսրայելյանը ներկայացրեց հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ իր կողմից արված հետազոտության արդյունքները: Խոսեց ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերից և անդրադարձավ ոլորտում առկա հիմնախնդիրներին ու բացերին: Գ. Իսրայելյանը իր զեկույցին հավելեց այն, որ հետազոտության արդյունքում ներկայացվել են օրենսդրական առաջարկություններ, ինչի մասին բանախոսը հանգամանալից կիսվեց իր լսարանի հետ:
Տեղեկատվությամբ հանգեցած սեմինարը բավականին ակտիվ ընթացք ուներ: Ակտիվ էին մասնավորապես ուսանողները, ովքեր բանախոսին ուղղվում էին տարաբնույթ հարցեր:
Հիշեցնենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները, թեմայով հետաքրքրված անձիք: