Դեկտեմբերի 18 2017
IMG 0775

«Հայաստան-ԵՄ հարաբերություններ. երեկ, այսօր, վաղը» թեմայով գիտագործնական սեմինար

 

 

2017 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական գիտագործնական սեմինարը՝ նվիրված «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. երեկ, այսօր, վաղը» թեմային։

Թեման ներկայացնում էր իրավագիտության ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը:

Սեմինարը բաղկացած էր երկու` տեսական և գործնական մասերից: Տեսական մասում վերլուծվեցին Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվող հիմնարար բնույթ կրող փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս լայնածավալ համագործակցություն իրականացնել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակույթի  ուղղություններով:IMG 0773
Մանրամասն քննարկվեցին ԵՄ օժանդակությունը  Հայաստանին, այնուհետև ԵՄ-ն որպես Հայաստանի կարևոր առևտրային գործընկեր՝ անդրադարձ կատարելով նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացմանը:

Սեմինարի երկրորդ հատվածում Մ.Ատովմյանը անդրադարձ կատարեց նաև ԵՄ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերին, այնուհետև ԵՀԳԳ/ԵՀԳ գործիքների  ներքո ֆինանսավորվող տարածշրջանային ծրագրերին, նշված հարցերի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակում և բուռն քննարկում` նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո:

Հավելենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: