Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է իր ակտիվ համագործակցությունը Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) հետ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում: Այս համատեքստում սույն թվականի մայիսի 10-ին ԵՄՀ-ն հյուրընկալեց իսպանացի պրոֆեսոր Ռամոն Բոուզաս Լորենցոյին, և համլսարանում մեկնարկեց «Հանրային կառավարման նոր մոտեցումները» թեմայով երկօրա սեմինարը:
Վերապատրաստման սկզբում սեմինարավարը խոսեց «կազմակերպություն» հասկացության մասին՝ սահմանելով հիմնական տարրերը, այնուհետև հանգամանալից բացատրեց կազմակերպական կառուցվածքը, վերջինիս վրա արտաքին գործոնների ազդեցությունը, խոսեց կազմակերպական վարքագծից, կազմակերպության մշակույթից, դրա առանձնահատկություններից՝ ներկայացնելով գծապատկերներ:
Սեմինարավարի կողմից ներկայացվեց «բյուրոկրատիա» հասկացությունը՝ որպես կազմակերպության համակարգի առանձնահատուկ ձև՝ մեջբերելով կազմակերպությունում անձնակազմի փոխհարաբերությունների պրակտիկ օրինակներ: Բանախոսը համեմատական զուգահեռներ անցկացրեց 18-19-րդ և 21-րդ դարերի բյուրոկրատական համակարգերի զարգացման միջև՝ մանրամասն անդրադառնալով այդ ընթացքում արտաքին և ներքին փոխակերպումների վրա:
Ամփոփելով օրվա նյութը՝ թեմայի շրջանակներում պրոֆեսոր Լորենցոն սեմինարի մասնակիցներին ներկայացրեց համապատասխան գրականության ցանկ:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 11-ին՝ ժամը 13.00-ին: