Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի ներբուհական փուլի մեկնարկը
Մրցույցը անցկացվում է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի համաձայն։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ ԵՄՀ-ում առկա հետևյալ ոլորտների.
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
2) հումանիտար գիտություններ,
3) հասարակագիտություն,
Մրցույթին իրենց թեկնածությունները կարող են առաջադրել այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն (3,4 և ավելի բարձր ՄՈԳ) և ներքոհիշյալ ձեռքբերումները՝
1) ներգրավվածություն հետազոտական աշխատանքներում,
2) մասնակցություն ներհամալսարանական հասարակական կյանքին,
3) արտահամալսարանական ակտիվություն մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները: Առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը՝
- առաջադիմության թերթիկ (ՄՈԳ),
- հրապարակումների ցուցակ (հաստատված ամբիոնի վարիչի և գիտքարտուղարի ստորագրությամբ),
- գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը հաստատող այլ փաստաթղթեր,
- հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկանքներ, բնութագրեր),
- քաղվածք գիտխորհրդի նիստի արձանագրությունից (մրցույթին առաջադրելու մասին),
- բնութագիր (բնութագրեր),
- ստեղծագործական մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր,
- այլ փաստաթղթեր։
Լրացված դիմում-հայտը պահանջվող փաստաթղթերի հետ միասին մինչև 2024 թ․-ի հոկտեմբերի 15-ը՝ ժամը 17:00-ն, անհրաժեշտ է ներկայացնել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական հարցերի գրասենյակի «մեկ պատուհան» ծառայությանը (թիվ 403 սենյակ):
Մրցութի հաղթող ուսանողներին տրամադրվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված անվանական կրթաթոշակներ։ Հարցերի համար դիմել Ուսանողական հարցերի գրասենյակ։