Ս.թ. փետրվարի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց գիտագործնական սեմինար «Նոր իրողությունները տարածաշրջանային գործընթացներում 2017-2018թթ» թեմայով։ Սեմինարը վարեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը։ Դասախոսության սկզբում Գարիկ Քեռյանը անդրադարձավ «Հարավային Կովկաս» եզրույթին, մասնավորապես թե որքանով է այն ճիշտ կիրառել տարբեր աշխարհաքաղաքական հայացքներ ունեցող տարածաշրջանային երեք (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) պետությունների նկատմամբ: Այնուհետև նա հանգամանալից ներկայացրեց քաղաքական գործընթացները, որոնք վերջին ժամանակներում էական ազդեցություն են ունեցել հարավկովկասյան տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա: Մասնավորապես նա խոսեց Սիրիական հակամարտության, Իրանի միջուկային ծրագրի, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների, տարածաշրջանային հակամարտությունների, առկա և նոր ձևավորվող տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքների մասին: Սեմինարի ավարտին քաղաքագետին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Փետրվարի
25
2019