Սեպտեմբերի 14 2020
15

Ավարտական վկայականներ շնորհվեցին «Ավելի քան 40 անվճար առցանց դասընթաց» ծրագրի շրջանավարտներին

Հավատարիմ մնալով հասարակության հանդեպ ստանձնած սոցիալական պատասխանատվությանը և աջակցելով միջին մասնագիտական հաստատությունների, մարզերի ուսանողներին, հաշմանդամություն ունեցող անձանց` Եվրասիա միջազգային համալսարանը հասանելի դարձրեց ավելի քան 40 անվճար առցանց դասընթաց։ Առաջին փուլում կայացան «Անգլերեն բանավոր խոսքի զարգացում», «Ընդհանուր անգլերեն՝ A2 (ըստ CEFR համապատասխան մակարդակի)», «Ծրագրավորման հիմունքներ» և «Վեբ դիզայն» դասընթացները, որոնք վարեցին ինչպես բուհի դասախոսները, այնպես էլ հրավիրյալ մասնագետներ։

Համաճարակով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների արդյունքում դասընթացները կազմակերպվեցին բացառապես առցանց հարթակում։ Շուրջ վաթսուն հոգու, հաջորդական փուլային ընտրությամբ, հնարավորություն ընձեռվեց մասնակիցը լինելու առցանց հարթակներին, այդուհանդերձ նրանցից միայն երեսուն շրջանավարտի շնորհվեցին ավարտական վկայականներ՝ ըստ համապատասխան մակարդակների։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ դասընթացների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, և շնորհավորում ենք դասընթացները հաջողությամբ ավարտած  շրջանավարտներին՝  մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ։