ԳՐԱԴԱՐԱՆ
Եվրասիա Միջազգային Համալսարանի գրադարանը սպասարկում է Եվրասիա Միջազգային Համալսարանի և Եվրասիա վարժարանի ուսանողներին և գործում է` ելնելով համալսարանի և վարժարանի ուսումնական և գիտական պահանջներից:
Գրադարանը շարունակաբար ընդլայնվում է մատուցած ծառայությունների շարքը: Գրադարանային ֆոնդը համալրվում է նաև պահանջվող գրականության էլեկտրոնային տարբերակներով: Համալսարանը պարբերաբար ստանում է թերթեր և ամսագրեր, պարբերաբար թարմացվում են բոլոր ռեսուրսները:
Եվրասիա միջազգային համալսարանն անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումին (ՀԳԷԿ) և հնարավորություն ունի օգտագործելու տրամադրվող պաշարները: Միջգրադարանային բաժնույթից օգտվելու համար համալսարանը պայմանագրեր ունի նաև Հայաստանի Ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հետ:
2013 թ.-ի դեկտեմբերից գրադարանում գործում է Միավորված Ազգերի Կազմակերպության նյութերի ու հրատարակությունների անկյուն:
Էլեկտրոնային նյութեր ստանալու, գրականություն փնտրելու օգնության վերաբերյալ հարցերի և այլ խնդիրների դեպքում դիմել գրադարանի պատասխանատուին` այլցելելով գրադարան կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով library@eiu.am հասցեին:
ԵՄՀ գրադարանում առանձին բաժնով ներկայացված է նաև բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի մատենագրությունները և նրան պատկանող գրական ժառանգությունը, որը նրա ընտանիքի կողմից նվիրաբերվել է Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանին: Ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ՝ Լևոն Վարդանի Գրադարանի ցանկ :
Գրադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-17.30.