Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողներին, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտներին հրավիրում ենք մասնակցել «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովին, որը կազմակերպվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:
Գիտաժողովն անցկացվելու է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի հունվարի 27-ը ներառյալ գրանցվեն այստեղ http://bit.ly/37fNAvn և մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ info@armla.am էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների շրջանակներում․
1. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգեր:
2. Կոռուպցիայի կանխարգելում․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
3. Պատժի անխուսափելիություն․ հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները։
4. Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկում․ առաջնահերթություններն ու մարտահրավերները։
Գիտաժողովի գրավոր փուլի ստուգումը և գրավոր փուլի արդյունքների ամփոփումը կատարվելու է 2020թ. փետրվարի 11-ից մինչև փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածում: Գիտաժողովի բանավոր փուլն անցկացվելու է 2020թ. փետրվարի 25-ին: Վայրի մասին տեղեկությունները կտրամադրվեն լրացուցիչ։
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով և հնարավորություն կունենան եռամսյա փորձաշրջան անցնելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում: «Բուկինիստ» գրախանութը պատրաստակամություն է հայտնել գիտաժողովի առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներին՝ որպես խրախուսական մրցանակ, իր կողմից հրատարակած մի քանի գրքերի հավաքածու տրամադրել: Նախատեսվում է նաև այլ խրախուսական նվերների հանձնում:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
• Գիտաժողովի ժամանակացույց http://bit.ly/38uZlOK ։
• Գիտաժողովի պաշտոնական կանոններ http://bit.ly/36nUayt ։
Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ և http://aac.am/ պաշտոնական կայքերում:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99 հեռախոսահամարով` Արտյոմ Մեսրոպյանին: