Փետրվարի 21 2023
thumbnail picture1

«Գիտահետազոտական աշխատանքի պլանավորում» թեմայով սեմինար

Օրերս «Եվրասիա միջազգային համալսարան»-ի հետազոտական կենտրոնը առցանց եղանակով կազմակերպեց «Գիտահետազոտական աշխատանքի պլանավորում» թեմայով սեմինարներ, որոնք ուղղված էին ուսանողների  մոտ ինքնուրույն գիտական հետազոտությունների, ստեղծագործական աշխատանքների նպատակաուղղվածությունը  և արդյունավետության բարձրացմանը։

Սեմինարը անցկացրեց ԵՄՀ Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոս, տ․գ․թ․, դոցենտ  Բակուր Մարտիրոսյանը, ով դասավանդել է նաև ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՄՖԲ ֆինանսական ակադեմիայում, Լեհաստանի Յան Ամուս Կոմենսկու անվան համալսարանում։

Առցանց հանդիպումների ընթացքում Բ․ Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպես գրագետ շարադրել  հետազոտության նպատակը, խնդիրները, հետազոտման օբյեկտն ու առարկան, ինչպես հիմնավորել հետազոտման արդիականությունը, ընտրել հետազոտության արդյունավետ մեթոդներ, ինչպես գրականության  վերլուծություն կատարել, գրագետ ձևակերպել  վարկածների առաջադրման և հետազոտական արդյունքները, ծանոթացրեց նաև գիտական խոսքի ոճական և լեզվական առանձնահատկություններին։

Բանախոսը անդրադարձ կատարեց նաև տեղեկատվական տվյալների ներկայացման որոշ եղանակների, տեղեկատվության ստացման առաջնային և երկրորդային աղբյուրներին։

Առցանց սեմինարներին ներկա էին բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, տարբեր կառույցների հետազոտողներ և դասախոսներ։

thumbnail picture3

thumbnail picture2