«Միջազգային և ազգային իրավական համակարգերը, փոխներգործության հիմնախնդիրները» թեմայով էր 2016թ-ի դեկտեմբերի 16-ին կայացավ ամենամսյա գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.դ. պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:
Գիտագործնական սեմինարը նվիրված էր միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի (իրավական համակարգերի) փոխհարաբերակցությանը, մասնավորապես միջազգային հանրային իրավունքի սկզբունքների և նորմերի իմպլեմենտացիայի (փոխակերպման) հիմնախնդիրներին՝ ՀՀ փոփոխված Սահմանադրության համատեքստում:
Սեմինարի ընթացքում հնչեցին բովանդակային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Գիտագործնական սեմինարին մասնակցում էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: