«Խափանման միջոցները քրեական դատավարության մեջ ըստ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի» թեմայով 2016-ի նոյեմբերի 30-ին անցկացվեց գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարտին Մանուկյանը:
Բանախոսը փաստեց, որ նախագծի մշակումն իրականացվել է միջազգային փորձի և դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա:
Մանրամասն անդրադարձ կատարվեց գործող ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների տեսակներին, դրանց էությանը, առանձնահատկություններին, ինչպես նաև կիրառման հիմքերին և ընթացակարգերին: Այնուհետև ներկայացվեցին ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած խափանման միջոցներից յուրաքանչյուրին առաջադրած օրենսդրական լուծումները և կարգավորումները:
Սեմինարի ընթացքում հնչեցին բովանդակային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Գիտագործնական սեմինարին մասնակցում էին իրավագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ: