2017թ. դեկտեմբերի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար «Հետազոտության ընթացքում որոնողական ռեսուրսներից օգտվելու կարողությունների զարգացում» թեմայով, որը վարում էր ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտության կենտրոնի պատասխանատու, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանը: Հանդիպման սկզբում բանախոսը նախ ներկայացրեց համացանցում առկա տեղեկատվական որոնողական ռեսուրսները, տարբեր համակարգերի ինդեքսների կառուցվածքը և կազմը: Ն. Ջոմարդյանը նշեց նաև համացանցում որոնում կատարելու հնարավորությունները, անդրադարձավ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակին, վերջինիս հնարավորություններին, ներկայացրեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի էլեկտրոնային կայքում տեղադրված պարբերականներից օգտվելու ուղիները: Ուսանղների ուշադրությունը առանձնահատուկ մեծացավ այն ժամանակ, երբ բանախոսը առավել մանրամասն ծանոթացրեց էլեկտրոնային գրադարանների, առցանց հանրագիտարանների, էլեկտրոնային շտեմարանների որոնողական ռեսուրսներին, այնուհետև անդրադարձավ ԵՄՀ էլեկտրոնային շտեմարանին և համալսարանի ուսանողներին հասանելի առկա բաց ռեսուրսներին:
Բովանդակալից հանդիպման ավարտին ուսանողները թեմայի շրջանակում Ն.Ջոմադյանին ուղղեցին մի շարք պարզաբանող հարցեր, որոնց բանախոը տվեց սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները, մագիստրոսները, հետազոտողները: