Ս․թ․ մարտի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Ռենտայի պայմանագրի իրավական կարգավորումը ՀՀ-ում. իրավահամեմատական վերլուծություն» թեմայով, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս Լիլիթ Զիրոյանը:
Իր հետազոտության մեջ Լ․Զիրոյանը ներկայացրեց ռենտայի պայմանագրի առանձնահատկությունները, անդրադարձավ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ռենտայի պայմանագրի հասկացությանը, պայմանագրի կողմերին, խոսեց ռենտայի ձևից և չափից, ներկայացրեց «մշտական» և «ցմահ» ռենտա հասկացությունները, դրանց էական տարբերությունները, որից հետո զուգահեռներ անցկացրեց ռենտայի և նվիրատվության պայմանագրերի, ռենտայի և կտակի միջև։ Բանախոսը իր հետազոտության մեջ իրականացրել էր նաև իրավահամեմատական վերլուծություն Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի հետ, որի հիման վրա էլ ներկայացրեց առաջարկություններ` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների իրականացնելու նպատակով։
Զեկուցող Լ․Զիրոյանին մասնակիցների կողմից ուղղվեցին տարաբնույթ հարցեր, մասնավորապես՝ ռենտայի պայմանագրի կնքման վիճակագրությունը այլ պետություններում և ՀՀ-ում, պայմանագրի ռիսկերը, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, որոնց հետազոտողը ներկայացրեց սպառիչ պատասխաններ։