Ս․թ․ ապրիլի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտագործնական սեմինար՝ «Հանրային ծառայության հասկացությունը և տեսակները» թեմայով, որը վարեց իրավագիտության ամբիոնի հայցորդ և դասախոս Մերի Շահբազյանը: Հանդիպման սկզբում բանախոսը լսարանին ուղղված հարցադրումների միջոցով, հստակ օրինակների ներկայացմամբ սահմանեց «Հանրային ծառայություն» հասկացությունը, այնուհետև անդրադարձավ դրա սկզբունքներին, օրենքով սահմանված դրույթներին, որոնց չհամապատասխանելու դեպքում անձը չի կարող զբաղեցնել հանրային ծառայողի պաշտոն։ Համեմատականներ անցկացրեց եվրոպական մի շարք երկրների հետ՝ դրանց օրինակով վեր հանելով ՀՀ-ում հանրային ծառայողի իրավական կարգավորման հետ կապված հիմնախնդիրները, ներկայացրեց դրանց կարգավորմանն ուղղված առաջարկություններ։
Ապրիլի
26
2019