Միջդիսցիպլինար ծրագրեր

Կարևորելով յուրաքանչյուր ուսանողի անհատական ուսումնական հետագծի ձևավորումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը շարունակաբար ստեղծում է հնարավորություններ ուսանողների համար։ Բուհը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ապահովելու առավել ճկուն ուսումնական ծրագրեր՝ արձագանքելով նաև Բոլոնիայի համաձայնագրի պահանջներին։ 

Այս առումով առանձնակի կարևորում ենք երեք նախաձեռնություն․ 

  • Ներքին կրկնակի դիպլոմի ծրագրերի իրականացումը. ուսանողն ունի հնարավորություն ուսումնառելու զուգահեռաբար երկու ծրագրում (առկա և հեռակա համակարգով)
  • Կրեդիտների ամբողջական ճանաչում․ ուսանողը, նախապես համաձայնեցնելով և կնքելով ուսումնառության պայմանագիր, կարող է կուտակել կրեդիտներ համագործակից արտերկրյա բուհերից, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած Հայաստանյան այլ բուհերից։ Բուհը ընդունում է նաև MOOC դասընթացների արդյունքները, եթե այն նախապես համաձայնեցվել է և բխում է ուսանողի հիմնական կրթական ծրագրի նպատակներից։

Ներքին կրկնակի դիպլոմի ծրագրեր

Ի՞նչ է նշանակում ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր 

    • Ուսանողը զուգահեռաբար սովորում է երկու տարբեր մասնագիտություն՝ ստանալով երկու որակավորում
    • Կան դասընթացներ և կրդիտներ, որոնք ընդհանուր են բոլոր մասնագիտությունների համար․ այս դեպքում ուսանողը կարող է համընկնող կրեդիտներն (shared credits) օգտագործել երկրորդ մասնագիտության պահանջները բավարարելու համար
    • Կրկնակի դիպլոմի ծրագրի դեպքում ուսանողը սովորում է մեկ մասնագիտությամբ առկա, իսկ երկրորդ մասնագիտությամբ հեռակա համակարգում

Ներքին կրկնակի դիպլոմ (Internal Dual Degree)

ԵՄՀ-ում գործող կրկնակի դիպլոմի ծրագրերն են (բակալավրիատ)․

  • Կառավարում և օտար լեզուներ
  • Իրավագիտություն և օտար լեզուներ
  • Ֆարմացիա և օտար լեզուներ
  • Կառավարում և ֆարմացիա
  • Կառավարւմ և իրավագիտություն
  • Իրավագիտություն և ֆարմացիա

ԵՄՀ-ում ուսանողներն ունեն անսահմանափակ հնարավորություններ տարբերակելու սեփական կրթուղին՝ անհատական հետաքրքրություններին և նպատակներին համապատասխան, ապահովելով մրցակցային առավելություններ։

Ինչու՞ ընտրել տվյալ կրթական ծրագրերը

  • Ուսանողը կարող է իր իսկ ոլորտում ընտրել այլ ուղղություն և խորացնել գիտելիքները տվյալ ոլորտում կամ բացահայտել նոր մասնագիտություններ։
  • Բակալավրիատի ուսանողների համար այս ծրագրերը կարող են լինել կողմնորոշիչ հետագա ուսումնառության ուղին պլանավորելու առումով։
  • Կերտել առանձնահատուկ կրթական ուղի՝ տարբերակվելով աշխատանքային շուկայում առանձնահատուկ գիտելիքով և հմտություններով։  

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԻ՞Ք ՈՒՆԵՔ