ՖԱՐՄԱՑԻԱ
«Դեղագործություն» (ֆարմացիա) ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին: Դասընթացը ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:
Ու՞մ համար է ծրագիրը
Դեղագործի աշխատանքը ընդհանուր բժշկության մեջ արագ տեմպերով, բարձր տեխնիկական պահանջմունք ունեցող աշխատանք է: Բացարձակապես հնարավոր չէ այս մասնագիտության մեջ թույլ տալ նույնիսկ ամենփոքր մասշտաբի սխալ, քանի որ գործ ունենք տարբեր տեսակի հիվանդների հետ: Բայց, իհարկե, այն կարող է շատ բարձր վարձատրությամբ աշխատանք լինել այն դիմորդների համար, ովքեր ունեն հետևյալ անհատական հատկանիշները.
- հաղորդակցության և միջանձնային հմտություններ,
- ճշգրիտ և մանրակրկիտ աշխատելու ունակություն,
- ի վիճակի է կատարել բազմաթիվ առաջադրանքներ,
- գիտական և վերլուծական միտք,
- և այլն
Դասախոսական կազմ։ Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատարներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը: Պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր:
Եվ իհարկե, ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն ժամանակակից մտածելակերպ, ցանկանում են շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ և մրցակցային լինել այս մասնագիտության մեջ:
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ