Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի հերթական գիտագործնական սեմինարը նվիրված էր կին դատապարտյալների հոգեբանական առանձնահատկություններին:
Գիտագործնական սեմինարը իրականացրեց իրավագիտության ամբիոնի դասախոս`Արուսյակ Խաչատրյանը իրավագիտություն 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյանի հետ համատեղ:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել կին դատապարտյալների հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ պրակտիկայում առկա հիմնախնդիրները:
Գիտագործնական սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև կին հանցագործների համար հատուկ նախատեսված հայաստանյան և արտերկրյա կալանավայրերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները: Այնուհետև անդրադարձ կատարվեց այդ կալանավայրերում պատիժը կրող կանանց հոգեբանական առանանձահատկություններին: