Միջին մասնագիտական հաստատությունների տնօրենները մասնակցեցին «Ռազմավարական պլանավորման և գնահատման արդյունավետ համակարգերի ներդրում (Եվրասիա միազգային համալսարանի օրինակով)» խորագրով աշխատաժողովին: Հանդիպումը վարեց ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը: Իր խոսքում Արևիկ Օհանյանը կարևորեց փոխադարձ այցերը ուսումնական հաստատություններ՝ ազգային և միջազգային մակարդակում, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվել իրականացնել փորձի փոխանակում, և դիտարկեց սույն հանդիպումը՝ որպես համալսարանի դրական փորձի և ձևավորած գիտելիքի փոխանցման լավագույն միջոց:
Բանախոսը հանգամանալից ներկայացրեց Եվրասիա միջազգային համալսարանում կիրառված արդյունքահեն ռազմավարական կառավարման մոտեցումներն ու գործիքակազմը: «Ռազմավարությունն արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ էր կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կընձեռեր իրականացնել ռազմավարական նախաձեռնությունների մոնիտորինգ, անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում, համակարգում և վերլուծություն»,- իր զեկույցում նշեց Ա.Օհանյանը: Նա առանձնացրեց ցուցանիշների հավասարակշռված համակարգի (BSC) հիմնական դրույթները՝ ֆինանսական կառավարում, շահառուների հետ հարաբերությունների կառավարում, ներքին գործընթացների կարգավորում, ուսուցում, աճ և զարգացում, հանգամանալից անդրադարձավ թվարկածի շուրջ:
Հանդիպումն ամփոփեց քննարկումը՝ ոչ ֆորմալ ձևաչափով: