Նոյեմբերի 29 2019
IMG 7277

Այսուհետ քննությունները կկազմակերպվեն վերանայված կարգի համաձայն. կայացավ ԵՄՀ Գիտխորհրդի հերթական նիստը

Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին օրակարգում ներառված մի շարք հարցեր. մասնավորապես՝ հաստատվեց Որակի ներքին աուդիտի տարեկան ծրագիրը, քննությունների կազմակերպման կարգի վերանայումը, ներկայացվեց ԵՄՀ Բանբեր պարբերականի 2019 թվականի 2-րդ համարի հրատարակման և Ներքին հետազոտական դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Օրակարգի կարևոր կետերից էր նաև Տարեկան միջբուհական դասախոսական գիտաժողովի կազմակերպման հարցի քննարկումը, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, ԵՄՀ դասախոսական կազմի արտագնա վերապատրաստման կազմակերպական աշխատանքները և մի շարք այլ հարցեր:

Գիտխորհրդի անդամները քննարկեցին նաև ուսուցման գործընթացին առընչվող խնդիրները, կայացրեցին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Ամփոփելով նիստը՝ նախագահ Ս. Օհանյանը համարեց այն արդյունավետ և նշեց, որ առաջիկայում նախատեսված են բուհի զարգացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնց կենսագործումը կնպաստի բուհի առաջընթացին: