Ի գիտություն ԵՄՀ-ի ԳԹԿ-ով հայտագրված դիմորդների՝
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Ըստ այդմ.
Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է,
Օտար լեզուները՝ հունիսի 11-ին,
Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին,
Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին,
Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին և
Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: