Դեկտեմբերի 01 2016
IMG 2842

Եվրասիականները «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում

 

Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՏ ամբոնի 4-րդ կուրսի և մագիստրատուրա 1-ին կուրսերի ուսանողները «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակներում՝ դասախոս Իլոնա Ալեքսանյանի ղեկավարությամբ,  2016թ. դեկտեմբերի 1-ին իրականացրեցին ճանաչողական այց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն:img_2877 Այցի նպատակն էր համեմատել դասընթացի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները ընկերության պրակտիկ կիրառելիության հետ։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը  հայտնի է իր հանրահա
յտ մի շարք ապրանքային նշաններով, մարդակային ռեսուրսների կառավարման յուրահատկություններով, որը շատ հանգամանալից ներկայացվեց ընկերության աշխատակցի կողմից։ Անդրադարձ եղավ նաև ընկերության պատմությանը, խոսվեց  Հայաստանում նրա գործունեության,  ըմպելիքի արտադրության և շշալցման ողջ գործընթացի մասին։

Այնուհետև իրականացվեց հյուրասիրություն և շրջայց ընկերության արտադրության ողջ տարածքով: Ուսանողների կողմից հնչեցին մի շարք տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին ընկերության կազմակերպական կառուցվածքին և մարդկային ռեսուրսների կառավարմանը, ինչպես նաև  արտադրության գործընթացին:

Նմանատիպ ճանաչողական այցերը շարունակական են և, ըստ ուսանողների, այս այցը ևս աչքի ընկավ իր ուսուցողական բնույթով: