Եվրասիա միջազգային համալսարանի և Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետև` ՄԱԿ) հայաստանյան հանրային տեղեկատվության վարչության միջև 2013 թ.-ին կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ԵՄՀ գրադարանը ուսանողների հետ միասին 2016 թվականի նոյեմբերի 25-ին կատարեց ճանաչողական այց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Ուսանողները այցի ընթացքում ծանոթացան ՄԱԿ-ի գործունեությանը, Հայաստանում կատարած առաքելությանը, արժեքներին, ինչպես նաև համաշխարհային օրակարգին: Ուսանողների համար ցուցադրվեցին ուսուցողաճանաչողական բնույթի տեսանյութեր, որոնք վերաբերում էին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ուղղված այնպիսի ռազմավարությունների կիրառմանը, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում:
Հավելենք նաև, որ Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանը ունի ՄԱԿ-ի անկյուն, որը հաճախ թարմացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրվող եռալեզու նոր գրականությամբ: