Հունիսի 21 2018
IMG 6626 scaled

Եվրասիա միջազգային համալսարանը վերահավատարմագրման գործընթացում է

Ս.թ. հունիսի 20-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խմբի կողմից Եվրասիա միջազգային համալսարանում վերահավատարմագրման նպատակով իրականացվում է արտաքին գնահատում: Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ,  բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Սողիկյանը:  IMG 6605Խմբի մյուս անդամներն են տնտեսագիտության դոկտոր, Վարշավայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Լեհաստանի բարձրագույն կրթության հավատարմագրման պետական կոմիտեի նախկին փոխնախագահ Մստիսլավ Սոխան, ԵՊՀ և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարիամ Մոմջյանը, Հայ-ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների դասախոս, իրավագիտության թեկնածու Ջոն Հայրապետյանը և ՀՊՄՀ ուսանող Արմինե Խրոյանը: Հավատարմագրման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը:

Մինչ գործընթացը սկսելը՝ փորձագիտական խումբն ուսումնասիրել է համալսարանի կողմից ներկայացրած ինքնավերլուծությունը, իրականացրել է նախնական գնահատում և դասալսումներ:

IMG 6600

Այցի առաջին օրը փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ բուհի ռեկտորի, կառավարման խորհրդի անդամների, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի, շրջանավարտների,  գործատուների հետ:

Ըստ ժամանակացույցի՝ երկրորդ օրը տեղի ունեցան հանդիպումները բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, իրականացվեց նաև ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի աշխատանքները շարունակվում են: Առջևում նախատեսվում են այլ հանդիպումներ և այցելություններ:

 

Մանրամասն՝ https://goo.gl/mMCq3u