Սեպտեմբերի 17 2019
1

Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնումը

Ս.թ. սեպտեմբերի 17-ին կնքվեց փոխհամագործակցության հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի միջև:

Համագործակցությունը կներառի այս և մի շարք այլ ուղղություններ.

1. ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացում,
2. գիտակրթական և գիտագործնական սեմինարների, քննարկումների, բանավեճերի, թեմատիկ դասախոսությունների և այլնի համատեղ կազմակերպում,
3. ակադեմիայի գիտաշխատողների կողմից համալսարանի ուսանողների ավարտական, մագիստրոսական թեզերի, ԵՄՀ դասախոսների ատենախոսությունների և «Բանբեր» պարբերականի գիտական հոդվածների գրախոսություն և գիտական աշխատանքների ղեկավարում,
4. դասախոսների մասնագիտական և մեթոդական վերապատրաստումների համատեղ իրականացում: