Մայիսի 14 2018
IMG 3664

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպել է մեթոդական արտագնա վերապատրաստում

Ս.թ. մայիսի 12-ին, Եվրասիա միջազգային համալսարանի ողջ անձնակազմը՝ԵՄՀ կառավարման խորհրդի նախագահ Սամվել Պիպոյանի և ուսանողների, երկօրյա մեթոդական վերապատրաստման նպատակով ուղևորվեցին Ծաղկաձոր:

IMG 3555

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄՀ ԿԽ նախագահ Սամվել Պիպոյանը և ռեկտոր Սուրեն Օհանյանը, ովքեր կարևորեցին դասընթացները և մաղթեցին մասնակիցներին համատեղ ու արդյունավետ թիմային աշխատանք:

IMG 3533

Այնուհետև ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստման դասընթացների բովանդակությունը, ընթացքը և վերջնարդյունքները՝ այսպիսով ազդարարելով դասընթացների մեկնարկը: Ծանոթանալով նախնական աշխատանքային ծրագրին՝ մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ իրականացնելու գործնական առաջադրանք՝գնահատելով տրամադրված առարկայական ծրագրերը՝ ըստ ձևաչափի:
Թիմերը ներկայացրեցին իրենց կողմից վերանայված առարկայական ծրագրերի համար առաջարկներ՝ հստակ ապահովելով ՄԿԾ վերջնարդյունքների, դասընթացի վերջնարդյունքների, ուսուցման և ուսումնառության, ինչպես նաև գնահատման մեթոդների փոխկապվածությունը: IMG 3509
Ուսումնասիրելով տրամադրված ձևավորող գնահատման գործիքները՝ բարելավման նպատակով ներկայացվեցին թիմային առաջարկություններ: Ներկայացվածի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Առաջին օրվա արդյունավետ աշխատանքի մասին իր ամփոփիչ խոսքում փաստեց ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլորին ակտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: