Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դասընթացների 2018-2019 ուստարվա շրջանավարտների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար կազմակերպում է քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման «Ամառային դպրոց 2019»։
Ծրագրի նպատակը․
• Քաղաքաիրավական ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում
• Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում
Դասընթացները կանցկացնեն եվրոպական համալսարաններում վերապատրաստված մասնագետներ։
Ծրագրային ոլորտներ.
ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ
➡ Ինչպես ստեղծել սեփական ընկերությունը և վարել այն
➡ Բրենդի մշակում և գրանցում
➡ Իրավական մտածելակերպի ձևավորում
ԲԻԶՆԵՍ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
➡ Բիզնես բանակցություններ
➡ Քաղաքականություն և բիզնես
➡ Տարածաշրջանային բիզնես ծրագրերը և ՀՀ-ը
➡ Հայկական Սփյուռքի դերը ՀՀ քաղականության վրա
ԲԻԶՆԵՍ ԱՆԳԼԵՐԵՆ
➡ Հաղորդակցման և ինքնաներկայացման հմտություններ
➡ Մասնագիտական խոսքի կառուցում
➡ Բիզնես բառապաշարի ձևավորում
➡ Բիզնես էթիկետ
Նախատեսված են նաև ուսումնամարզական պարապմունքներ և մասնագիտական այցելություններ, հանդիպումներ և այլ գիտաժամանցային միջոցառումներ։
Մեկնարկը՝ հունիսի 24-ին` ժամը 12:00-15։00, 501 լսարանում
Գրանցվելու վերջնաժամկետ՝ հունիսի 22
Հանդիպման տևողությունը՝ 4 շաբաթ (12 հանդիպում, 36 ժամ)։
Արժեքը՝ 20 000 ՀՀ դրամ։
Գրանցվում ենք՝ ԱՅՍՏԵՂ
Էլ. hասցե՝ info@eiu.am, ani.hovasapyan@eiu.am