Մայիսի 06 2017
IMG 7745

Եվրասիա միջազգային համալսարան՝ բուհ մրցակցային առավելություններով

IMG 7763

Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կառավարման խորհրդի հերթական նիստը, ո­րը վա­րում էր ­Խորհր­դի նա­խա­գահ պրոֆեսոր Ս. Պիպոյանը:

Նիս­տի օ­րա­կար­գում ներառված  էին ԵՄՀ ոեկտորի հաշվետվությունը 2015-2016 ուստարվա գործունեության և գլխավոր հաշվապահի հաշվետվությունը  2016թ. բյուջեի կանխիկ մուտքերի և ելքերի , 2017թ. նախահաշվի  հաստատման վերաբերյալ, ինչպես նաև բուհում նոր մասնագիտությունների ներդրման և կառուցվածքային փոփոխության վերաբերյալ հարցերը:

Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ հաստատվեց կառավարման խորհրդի նոր կազմը:

Այնուհետև ԵՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ս. Օհանյանը ներկայացրեց բուհի 2015-16 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը, որը կազմված էր համալսարանի ռազմավարական ծրագրի ձևաչափով: ԵՄՀ ռեկտորը հատուկ ընդգծեց բուհի գրանցած առաջընթացը մեկ տարվա ընթացքում, որին Խորհրդի անդամները դրականորեն արձագանքեցին:
Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվեցին 2015-16 ուստարվա ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանում կատարված աշխատանքները, բացահայտվեցին ուսուցման գործընթացին առընչվող խնդիրները, հատուկ անդրադարձ կատարվեց բուհի ակտիվ ներգրավվածությանը միջազգային դրամաշնորհային ծրագրերին, կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, ուսանողական փոխանակման ծրագրերին և բուհի զարգացման հեռանկարներին: Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ հանդես եկավ ԵՄՀ պրոռեկտոր Ի. Բաբայանը, ով  ներկայացրեց բուհում ներդրվող նոր մասնագիտությունները: Խորհրդի անդամ տեխ. գիտ. թեկն., դոցենտ Գ. Մակարյանը հատուկ կարևորեց Ֆարմացիա մասնագիտության ներդնումը ԵՄՀ-ում, քանի որ, ըստ նրա, այդ մասնագիտությունը շատ արդիական է ներկայումս և մեծ պահանջարկ է վայելում աշխատաշուկայում:
Խորհրդի անդամ տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Բոստանջյանն իր հերթին առաջարկեց բուհական համակարգին առընչվող հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովի հարթակից:
Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև Եվրասիա միջազգային համալսարանի 2017 թվականի բյուջեն:
Նիստը շատ արդյունավետ էր, խորհրդի անդամների կողմից ընդգծվեցին բուհի մրցակցային առավելությունները, առաջարկվեցին բուհի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնց կենսագործումը տեղի կունենա մոտ ժամանակում: