Նոյեմբեր, 2019

18նյբ(նյբ 18)4:09 pm10դկբ(դկբ 10)4:09 pmՄասնակցի՛ր ստեղծագործական աշխատանքների միջդպրոցային մրցույթի և տարբերվի՛ր

Մանրամասն

Սիրելի՛ աշակերտ,

  • դու ունես բազմաթիվ երազանքներ․․․
  • քո նպատակային ծրագրերն ու մտորումները հաճախ ես հանձնում թղթին,
  • օժտված ես ստեղծագործելու բնատուր ձիրքով։

Ստեղծագործաբար աշխատելու հարցում այսուհետ ՔՈ կողքին կլինեն Եվրասիա միջազգային համալսարանի և վարժարանի մասնագետները։

Մենք կազմակերպում ենք մրցույթ-համաժողով, որում կարող ես ներկայացնել ՔՈ նախընտրած թեմայով չափածո կամ արձակ ստեղծագործություններ (մինչև 5-6 էջ):

 

Մենք նախատեսել ենք նաև լավագույն ստեղծագործողներին խրախուսել ․․․

 Մրցույթում հաղթած հեղինակների համար սահմանված են հետևյալ մրցանակները՝

  1. Առաջին կարգի ՝ 50.000 ՀՀ դրամ պարգև /1տեղ/
  2. Երկրորդ կարգի ՝30.000 ՀՀ դրամ պարգև /2 տեղ/
  3. Երրորդ կարգի ՝ 20.000 ՀՀ դրամ պարգև /3 տեղ /

Հատուկ մրցանակ՝

անվճար ուսուցման հնարավորություն Եվրասիա միջազգային համալսարանում /2 տեղ /:

 

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՔԵԶ ՕԳՆԵԼ  նաև՝

  • անթերի կառուցել գրական-գեղարվեստական խոսքդ,
  • օգտագործել գունագեղ լեզվաարտահայտչական և պատկերավորման միջոցներ,
  • գիտական պատկերացում կազմել քո նախընտրելի ստեղծագործական ժանրի մասին,
  • գրագետ տիրապետել բառարվեստի շարադրանքին և տաղաչափության արվեստին,
  • մտածել ինքնուրույնաբար և բանաստեղծորեն։

Իսկ համաժողովին բոլորը կողջունեն ՝ ունկնդրելով ՔՈ ստեղծագործությունը։

ՀԵՏԱՔՐՔՐԵ՞Ց

Շտապի´ր լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/2XqV1eU

Խնդրում ենք ստեղծագործությունները ներկայացնել մինչև ս․թ․ դեկտեմբերի 10-ը էլեկտրոնային տարբերակով՝ gohar.melikbekyan@eiu.am

Ստեղծագործության հետ միասին լրացնել.

  • Ազգանուն, Անուն, Հայրանուն
    Ծննդյան թիվը
    Հասցեն
    Հեռախոսը
    Էլեկտրոնային փոստի հասցեն
    Ուսումնական հաստատության անվանումը, վայրը և դասարանը։

Ծրագրին կարող են մասնակցել 11-12-րդ դասարանների աշակերտները։

Մրցույթ- համաժողովը տեղի կունենա ս թ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 1000-ին,

Եվրասիա միջազգային համալսարանի դահլիճում:

 

 

 

Ժամը

Նոյեմբեր 18 (երկուշաբթի) 4:09 pm - Դեկտեմբեր 10 (երեքշաբթի) 12:00 pm

X