Դեկտեմբեր, 2019

05դկբ(դկբ 5)4:00 pm(դկբ 5)4:00 pmԻնչպես պատրաստվել միջազգային բուհերի ընդունելությանը

Մանրամասն

Սովորենք անգլերենը ժամանակակից մեթոդներով

Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնը կազմակերպում է անվճար դասընթացներ 12-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր մտադրված են դառնալ լեզվի մասնագետներ, գերազանց տիրապետել անգլերենին և աշխատել առաջատար կազմակերպություններում՝ որպես թարգմանիչներ, լեզվի դասընթացավարներ, ուսուցիչներ հանրապետական և միջազգային կազմակերպություններում: Եթե ցանկանում եք բացահայտել և զարգացնել օտար լեզու /անգլերեն/ սովորելու Ձեր կարողությունները կարող եք մասնակցել այս դասընթացներին։

Դասընթացները ունեն փուլային հաջորդականություն։

✅ՓՈՒԼ ԱՌԱՋԻՆ
2019թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16.00-ին:
Ինչպես պատրաստվել միջազգային բուհերի ընդունելությանը։ TOEFL iBT և IELTS ստանդարտացված քննությունների ծանոթություն։ Դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ.գ. թ. Սոնա Հակոբյանը։

Հաջորդիվ կլինեն հանդիպումներ հետևյալ թեմաներով՝

✅2019թ. դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 16.00-ին։
Ինչու սովորել օտար լեզու։ Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր բ․գ․դ․ Լուսինե Ֆլջյանը:

✅2019թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16.00-ին։
Տարատեսակ խաղերի և վարժանքների միջոցով անգլերենի բառապաշարի զարգացում։ Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Իրինա Մխիթարյանը։

✅2019թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16.00-ին։
Ժամանակակից երգերի միջոցով անգլերենի քերականության ամրապնդում: Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ.գ. թ. Սոնա Հակոբյանը։

Խմբերում ընդգրկվելու համար հայտագրվել՝
https://forms.gle/3MAFsHYygsmmXPdMA

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոն

Ժամը

(հինգշաբթի) 4:00 pm - 5:30 pm

X