Դեկտեմբեր, 2019

06դկբ(դկբ 6)11:00 am(դկբ 6)11:00 amGlobal Village

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը և ավագ դպրոց-վարժարանը հրավիրում են դպրոցականներին և ուսանողներին մասնակցելու  “Global Village” միջոցառմանը։

Միջոցառման նպատակն է տարածել հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, հավասարություն, խրախուսել երկխոսությունը ազգերի միջև՝ ծանոթանալով տարբեր ազգերի առանձնահատկություններին, սովորույթներին, ազգային երգ ու պարին, նվաճումներին։

————————

“Global Village” («Աշխարհը մեծ գյուղ է»)  տերմինն առաջին անգամ ներմուծել է կանադացի մտածող Մարշալ ՄաքԼուանը 1960-ական թվականներին։ Հասկացությունը բնորոշում է աշխարհը՝ որպես մեծ գյուղ, որտեղ ամեն ինչ առավել փոխկապակցված է։

—————————

Միջոցառմանը հրավիրված են նաև դեսպանատների ներկայացուցիչներ,  մշակութային կառույցներ։

Օրը՝ դեկտեմբերի 6

ժամը՝ 11։00

Հանդիպման վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան, 4-րդ հարկ

Մուտքն ազատ է:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝
Հեռ: +37410249438 կամ 010 29 90 88 /ներքին՝ 111/
Էլ․ փոստ։ info@eiu.am

Ժամը

(ուրբաթ) 11:00 am - 2:30 pm

X