Մայիս, 2024
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով միջբուհական ամենամյա ուսանողական գիտաժողով։ Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում ուսումնառողները: Գիտաժողովը կհանդիսանա հարթակ՝ քննարկելու
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով միջբուհական ամենամյա ուսանողական գիտաժողով։
Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում ուսումնառողները:
Գիտաժողովը կհանդիսանա հարթակ՝ քննարկելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի շրջանակներում ՀՀ առջև ծառացած մարտահրավերները՝ թիրախավորելով օրակարգի հետևյալ նպատակները.
• ԿԶՆ 1․ Աղքատության վերացում
• ԿԶՆ 2․ Սովի Վերացում
• ԿԶՆ 3․ Ամուր առողջություն և բարեկեցություն
• ԿԶՆ 4․ Որակյալ կրթություն
• ԿԶՆ 8․ Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ
• ԿԶՆ 10․ Անհավասարությունների վերացում
• ԿԶՆ 12․ Պատասխանատու սպառում և արտադրություն
• ԿԶՆ 16․ Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ
• ԿԶՆ 17․ Գործընկերություններ հանուն նպատակների
Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. ապրիլի 21-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ https://forms.office.com/e/B4eddhvAZW:
Ընտրված ուսանողները մասնակցության մասին կտեղեկացվեն ս/թ ապրիլի 29-ին։
Տպագրության ներկայացվող հոդվածները պետք է մինչև մայիսի 21-ը ուղարկվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին, պահպանելով հոդվածին ներկայացվող հետևյալ պահանջները`
• տառատեսակը` GHEA Grapalat,
• հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի (հեղինակների) անունը, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն,
• տեքստի տառաչափը` 12,
• տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5,
• հղումներն իրականացվում են APA ձևաչափով ՝ հիմնական տեքստում «հեղինակ-տարեթիվ-էջ» համակարգով և թվարկվում են այբբենական կարգով հոդվածի վերջում՝ օգտագործված գրականության ցանկում։ Տեքստում վկայակոչված յուրաքանչյուր աղբյուր պետք է արտացոլված լինի գրականության ցանկում,
• հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկը։
Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։
Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:
Նախատեսվում է զեկույցների հրապարակում ուսանողական գիտաժողովի ժողովածուի տեսքով:
Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճ (419 սենյակ) 2024թ. մայիսի 29-ին, ժամը` 10:00-ին:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն հետևյալ (+37410) 29-90-88, (+374) 77-07-55-59 հեռախոսահամարներով:
Ժամը
(չորեքշաբթի) 10:00 am - 6:00 pm