Ապրիլ, 2024
Մանրամասն
«Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով Եվրասիա միջազգային համալսարանը և ԵՄՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում են «Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական
Մանրամասն
«Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով
Եվրասիա միջազգային համալսարանը և ԵՄՀ ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում են «Կոռուպցիայի հակազդման քաղաքականության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում, մագիստրատուրայում, ինչպես նաև բակալավրիատում սովորողները:
Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:
Գիտաժողովին ներկայացվող զեկույցը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի (ների) կողմից կատարած ինքնուրույն հետազոտության արդյունքները, պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ, համապատասխանի գիտական աշխատանքին ներկայացվող կառուցվածքին, հաջորդականությանը և ներկայացնի գիտական որոշակի նոր արդյունքներ:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2024թ. մարտի 14-ը լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղմամբ https://forms.gle/3hM2yU8FM8khSh7S7
Ընտրված ուսանողները մասնակցության մասին կտեղեկացվեն ս/թ մարտի 21-ին։
Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։
Գիտաժողովի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:
Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերանս դահլիճում (419 սենյակ) 2024թ. ապրիլի 19-ին, ժամը` 10:00-ին:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է. հետաքրքրվածները կարող են դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն (+37410) 29-90-88 (+374) 77-07-55-59 հեռախոսահամարներով:
Ժամը
(ուրբաթ) 9:00 am - 6:00 pm