Նոյեմբեր, 2019

22նյբ(նյբ 22)9:38 am06դկբ(դկբ 6)9:38 am«Բիզնես գաղափարների մրցույթ» Դպրոցականների համար

Մանրամասն

Սիրելի՛ աշակերտ,

  • Եթե դու ստեղծարար և գործնական ու նախաձեռնող ես,
  • Ունես հետաքրքիր բիզնես գաղափարներ կամ համայնքային որևէ խնդրի լուծման քո հետաքրքիր և նորարար տարբերակը,

ապա մասնակցի՛ր այս նախագծին

Եվրասիա միջազգային համալսարանը նախաձեռնել է “դպրոցականների բիզնես գաղափարների մրցույթ”։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ է՝

  • Օգնել դպրոցականներին հղկել իրենց բիզնես գաղափարները,
  • Ձեռք բերել գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ հմտություններ և կարողություններ,

 Ծրագրի մասնակիցները  եռօրյա դասընթացներ կանցնեն Եվրասիա միջազգային համալսարանում, որը կօգնի նրանց փաթեթավորել իրենց գաղափարը՝ ավելի լայն ու պրոֆեսիոնալ լսարանի առջև ներկայացնելու համար։

Այս ծրագիրը  հաջողությամբ ավարտած մասնակիցները իրենց գաղափարները  կներկայացնեն համաժողովին։

 Մենք նախատեսել ենք նաև լավագույն գաղափարները խրախուսել ․․․

 Մրցույթում հաղթած հեղինակների համար սահմանված են հետևյալ մրցանակները՝

  • Առաջին կարգի ՝ 75.000 ՀՀ դրամ պարգև /1տեղ/
  • Երկրորդ կարգի՝ 50.000 ՀՀ դրամ պարգև /2 տեղ/
  • Երրորդ կարգի ՝ 30.000 ՀՀ դրամ պարգև /3 տեղ /

 Հատուկ մրցանակ՝

անվճար ուսուցման հնարավորություն Եվրասիա միջազգային համալսարանի բիզնես կառավարում մասնագիտությամբ /2 տեղ /:

Ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանների աշակերտները։

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել և մինչև դեկտեմբերի 6-ը ուղարկել բիզնես գաղափարի կարճ նկարագրությունը հետևյալ հղումով՝ https://bit.ly/32WqBTf

 

Ժամը

Նոյեմբեր 22 (ուրբաթ) 9:38 am - Դեկտեմբեր 6 (ուրբաթ) 12:00 pm

X