Դեկտեմբեր, 2019

10դկբ(դկբ 10)4:00 pm(դկբ 10)4:00 pmԻնչու՞ սովորել օտար լեզու

Մանրամասն

Սովորենք անգլերենը ժամանակակից մեթոդներով

Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնը կազմակերպում է անվճար դասընթացներ 12-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր մտադրված են դառնալ լեզվի մասնագետներ, գերազանց տիրապետել անգլերենին և աշխատել առաջատար կազմակերպություններում՝ որպես թարգմանիչներ, լեզվի դասընթացավարներ, ուսուցիչներ հանրապետական և միջազգային կազմակերպություններում: Եթե ցանկանում եք բացահայտել և զարգացնել օտար լեզու /անգլերեն/ սովորելու Ձեր կարողությունները կարող եք մասնակցել այս դասընթացներին։

🔶 Ինչու՞ սովորել օտար լեզու
🔸 Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր բ․գ․դ․ Լուսինե Ֆլջյանը:

Դասընթացները ունեն փուլային հաջորդականություն։

✅ 2019թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16.00-ին։
Տարատեսակ խաղերի և վարժանքների միջոցով անգլերենի բառապաշարի զարգացում։ Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Իրինա Մխիթարյանը։

✅2019թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16.00-ին։
Ժամանակակից երգերի միջոցով անգլերենի քերականության ամրապնդում: Հեղինակային դասընթացը վարում է Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ՝ բ.գ. թ. Սոնա Հակոբյանը։

Խմբերում ընդգրկվելու համար հայտագրվել՝
https://bit.ly/34HkvHM

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոն

Ժամը

(երեքշաբթի) 4:00 pm - 5:30 pm

X