Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր Սուրեն Օհանյանի, իր քսանամյա պատմության ողջ ընթացքում մշտապես քաջալերել և խրախուսել է աշխատակիցների հաջողություններն ու ձեռքբերումները: Հերթական գնահատանքի օրը ս.թ. դեկտեմբերի 12-ն էր «Տարվա լավագույն…» միջոցառման շրջանակներում: Մրցանակաբաշխությանը իր ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով նշեց, որ լավագույները ընտրվել են 2016-2017 ուսումնական տարում իրականացված գնահատման ցուցանիշների հիման վրա. պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնամեթոդական և հասարակական աշխատանքներ, գիտահետազոտական գործունեության ինքնագնահատում, ամբիոնի վարիչի գնահատում, նաև` ուսանողների կողմից դասախոսների գնահատում: Իսկ այդ գործընթացը կազմակերպվել էր ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի՝ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինի, Ուսումնական մասի հետ համատեղ:
Միջոցառման նպատակն էր ամփոփել 2016-2017 ուստարվա կատարված աշխատանքները: Լավագույններն արժանացան վկայականների և դրամական պարգևների:
Գնահատման արդյունքներով «Տարվա լավագույն…» մրցանակաբաշխության արդյունքները հետևյալն են.
«Լավագույն դասախոս» անվանակարգ
Կառավարման ամբիոն
Առաջին մրցանակ՝ Աշոտ Մարդոյան /կառավարման ամբիոնի վարիչ, տնտգիտ.թեկնածու , դոցենտ/
Երկրորդ մրցանակ՝ Լիլյա Ավետիսյան /կառավարման ամբիոնի դոցենտ, տնտգիտ.թեկնածու , դոցենտ/
Երրորդ մրցանակ՝ Նաիրա Գրիգորյան /Կառավարման ամբիոնի ասիստենտ- տնտգիտ.թեկնածու/
Իրավագիտության ամբիոն
Առաջին մրցանակ – Նունե Ջոմարդյան /իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու/
Երկրորդ մրցանակ – Մերրի Շահբազյան/կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու, նախապատրաստական բաժնի ղեկավար/
Երրորդ մրցանակ –Մարտին Մանուկյան /իրավագիտության ամբիոնի դասախոս/
Օտար լեզուների և գրականության ամբիոն
Առաջին մրցանակ– Իրինա Մխիթարյան /օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, բան.գիտ.թեկնածու/
Երկրորդ մրցանակ – ՍոնաՀակոբյան/օտարլեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բան.գիտ.թեկնածու/
Երրորդ մրցանակ – Աննա Առաքելյան /օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ, հոգեբ.գիտ.թեկնածու/
2016-2017ուստարվա ընթացքում իրականացվեց նաև ԵՄՀ վարչական և ուսումնաօժանդակ կազմի ինքնագնահատում, անմիջական ղեկավարի և գործընկերոջ գնահատում: Գնահատման արդյունքներով առավելագույն միավորներ հավաքեցին և տարվա լավագույնը մրցանակաբաշխության <<Լավագույն վարչական աշխատող>>անվանակարգում հաղթող են ճանաչվեցին հետևյալ աշխատողները `
Առաջին մրցանակ – Մարիամ Ջիլավյան / Որակի ապահովման կենտրոնի մասնագետ/
Երկրորդ մրցանակ -Նաիրա Փաշիկյան/ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար/
Երրորդ մրցանակ – Նունե Ջոմարդյան / իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու/
Գնահատման արդյունքներով համալսարանի «Լավագույն հետազոտող» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԱշոտՄարդոյանը:
Հաշվի առնելով 2016-2017 ուստարվա ընթացքում ցուցաբերած ակտիվ մասնակցությունը գիտաժողովներին , սեմինարներին, համալսարանի հասարակական աշխատանքներին, միջազգային փոխանակման ծրագրերին, ինչպես նաև բարձր առաջադիմությունը՝ վկայականներ շնորհվեցին նաև ԵՄՀ ուսանողների՝
Բակալավրիատից՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով՝ Կարեն Պոտոսյան՝ 4-րդ կուրս
«Կառավարում» մասնագիտության գծով՝ Նունե Թորոսյան՝ 3-րդ կուրս
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության գծով՝ Գայանե Ոսկանյան՝
4-րդ կուրս
Մագիստրատուրայից՝ Իրավագիտություն մասնագիտության գծով՝ Մարիամ Օհանյան՝ 2-րդ կուրս
Կառավարում մասնագիտության գծով՝ Արմինե Մանասյան՝ 2-րդ կուրս
Վկայական շնորհվեց նաև «Լավագույն միջազգային ուսանող» անվանակարգում Հովհաննես Գալստյանին:
Մասնագիտական ոլորտում գերազանց արդյունքներ ցուցաբերած, ազգային և միջազգային ասպարեզներում նորարարություններով հանդես եկած, ԵՄՀ շրջանավարտների ասոցիացիայի գործընթացներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կապակցությամբ «Լավագույն շրջանավարտ» անվանակարգը շնորհվեց Նինա Այդինյանին:
Վկայականներ շնորհվեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանին.
«Լավագույն ուսուցիչ »- մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիթ Բադեյան
«Լավագույն աշակերտ»- 11-րդ դասարանի աշակերտուհի Շողեր Գալստյան
Թե՛ ուսանողները, և թե՛ աշակերտները տարվա ընթացքում ակտիվ էին նաև ֆիզկուլտուրայի պարապմունքներին: Սեղանի թենիսի անհատական առաջնությունում համալսարանից առաջին տեղը զբաղեցրել էր Արմինե Ղազարյանը/ կառավարում 3-րդ կուրս/, իսկ աշակերտներից առաջին տեղ զբաղեցրել էր Դերենիկ Աղազարյանը / 11-րդ դասարան/, երկրորդ տեղը՝ Ռոդին Քեշիշյանը /12-րդ դասարան/, իսկ երրորդ տեղում Դավիթ Արոյանն էր / 10-րդ դասարան/:
Հիշեցնենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսուցիչներ, ուսանողները, աշակերտներ, նաև միջազգային ուսանողներ: