Եվրասիա միջազգային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է։ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում ուսուցանել, դասավանդել և վերապատրաստվել են ԵՄՀ մի շարք ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատողներ: Իր հերթին, Եվրասիա միջազգային համալսարանը շարժունության ծրագրերի շրջանակում հյուրընկալել է ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների և աշխատակիցների։
Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում համագործակցության զարգացման նոր հնարավությունները վերաբերում են ասպիրանտների հետազոտական կարողությունների զարգացմանն ու համագործակից բուհում հետազոտությունների իրականացման հնարավորություններին: Այս համագործակցության համատեքստում Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանը հնարավորություն տվեց հինգ ասպիրանտի՝ Նունե Ջոմարդյանին, Լիա Թևոսյանին, Էլյա Դավթյանին, Անուշ Մարտիրոսյանին, Մերի Շահբազյանին իրականացնելու հետազոտություն։ Ասպիրանտներից մեկը արդեն ավարտել է իր հետազոտությունը, իսկ մյուսներինը թերևս ընթանում է։