Նոյեմբերի 06 2019
Slide1

Էրազմուս+ փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում (METU)

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

Առկա  է  1 տեղ՝ բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող  ուսանողների համար, ովքեր 2019-2020թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն  Միջին Արևելքի տեխնիկական համալսարանում:

Բակալավրի ուսանողները պետք է  լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:

Մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողները կարող են մասնակցել, եթե՝

ա) ընտրել են դասընթացներ հյուրընկալող համալսարանում,  կամ

բ) ինքնուրույն գտել են   գիտական ղեկավար, ով պատրաստ է  աշխատել տվյալ ուսանողի հետ:

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B1 մակարդակ:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 11-ը  հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/hDn3hPfPrYW3rgKZ7

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: