Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ և ուսանողներ,
սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Առկա է`
- 1 տեղ՝ դասավանդողների համար հյուրընկալող համալսարանում 8 ժամ դասավանդելու համար (5 օր):
Ցանկացողները կարող են գրանցվել Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի առցանց դիմումների գործիքի միջոցով մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը ՝
http://www.usc.es/ka107/admin/
- 1 տեղ՝ բակալավրի բարձրառաջադիմություն ունեցող ուսանողների համար, ովքեր 2019-2020թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում:
Բակալավրի ուսանողները պետք է լինեն առնվազն մեկ տարվա ԵՄՀ ուսանող:
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 5-ը հետևյալ հասցեով՝
https://forms.gle/i95ZwR37hoDfRqSZ8
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 կամ իսպաներենի B1 մակարդակ: Առաջնությունը կտրվի իպաներենին տիրապետող թեկնածուներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի կայք էջ՝
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: