Եվրասիա միջազգային համալսարանի և Մասարիկ համալսարանի (Չեխիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ԵՄՀ ուսանողները հնարավորություն կստանան առաջադրվելու և հաղթելու դեպքում 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակը անցկացնելու Մասարիկ համալսարանում։
Ծրագրին կարող են դիմել ԵՄՀ բակալավրիատի (առկա կամ հեռակա) և մագիստրատուրայի ուսանողները, սակայն շարժունությանն իրավասու չեն մասնակցել բակալավրիատի 1-ին կուրսի և մագիստրատուրայի 1-ին կիսամյակի ուսանողները, ինչպես նաև ավարտական կիսամյակի ուսանողները։ Նշյալ կուրսի ուսանողները կարող են ընտրվել միայն բացառիկ դեպքերում՝ Ընտրական հանձնաժողովի որոշմամբ։ Մագիստրատուրայի 1-ին կիսամյակի ուսանողները կարող են շարժունության մասնակցել՝ ներկայացնելով բակալավրիատի ամփոփիչ միջին որակական գնահատականը, եթե հանդիսանում են ԵՄՀ բակալավրիատի շրջանավարտ։
Կիրառվում են ընտրության հետևյալ չափանիշները.
Բարձր առաջադիմություն (նվազագույնը՝ 3.0 ՄՈԳ) – 50%,
Անգլերեն լեզվի իմացություն (նվազագույնը` B1 մակարդակ) – 40%,
Հասարակական ակտիվություն/ կամավորական աշխատանքների մասնակցություն – 10%:
Նշենք, որ էրազմուս + ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից ուսանողներին տրամադրում է ամսական 750-850 եվրո կրթաթոշակ՝ կեցության և այլ ծախսերի համար։ Հովանավորը հոգում է նաև ճանապարհածախսը:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 09։00 լրացնեն ինքնաառաջադրման հայտը․ https://forms.office.com/r/dtS28s0rhG
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել գրելով հետևյալ էլ. հասցեին erasmus@eiu.am կամ այցելելով #410.