Հունվարի 16 2021
IMG 6586

ԵՄՀ ուսանողները կմեկնեն Իսպանիա և Լեհաստան. հայտնի են Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակակիրները

Ս․թ. հունվարի 15-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր:
Ավանդույթի համաձայն՝ ուսանողներին մեկնելուց առաջ բարի ճանապարհ մաղթեց ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա խորհուրդ տվեց 🔸օտարության մեջ խստորեն պահպանել համավարակից պաշտպանվելու անձնական բոլոր կանոնները, հարգել հյուրընկալող երկրի օրենքները, 🔸Ավելի շատ ուշադրություն դարձնել զանազան հմտություններ, հատկապես գործնական, ստեղծագործական, մասնագիտական և այլն ձեռք բերելուն, 🔸Հասկանալ տեղացի ուսանողների սովորելու բարձր մոտիվացվածության իմաստը, 🔸Ծանոթանալ հյուրընկալող երկրի մշակութային արժեքներին, բացահայտել տարբերություններ, նորը գրի առնել, շատ շրջագայել, 🔸Պատրաստ ունենալ մեր երկրի մասին սահիկաշար, 🔸աշխատել շփվել անգլախոս լեզվակիր
ուսանողների հետ և այլն:
Ոգևորված բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի քաջալերող խոսքերից՝ հանդիպման ավարտին, ուսանողները խոստացան ո՛չ միայն պահպանել բարձր առաջադիմությունը, այլև սեփական օրինակով լավագույն օրինակը դառնալ բուհի ուսանողների համար և վերադառնալ բացառապես հաղթանակած:
Նշենք, որ շարժունության ծրագրի շրջանակում ԵՄՀ վեց ուսանողի հնարավորություն է ընձեռվել գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակել Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան) և Վալենսիայի համալսարանում (Իսպանիա):
ԵՄՀ ողջ թիմը ևս մեկ անգամ շնորհավորում է կրթաթոշակակիրներին, մաղթում է հաջողություն իր ուսումնատենչ ուսանողներին:
Մենք ուշիուշով կսպասենք նրանց ձեռքբերումներին և կկիսվենք հաջողություններով: