Հոկտեմբերի 30 2020
123316245 2774615192774508 5721954352552446004 n

Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկություններին ծանոթացան ԵՄՀ մագիստրոսները

Ս․թ․ հոկտեմբերի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ առցանց հարթակում կազմակերպվեց հանդիպում բուհի մագիստրատուրայի ուսանողների համար: Հանդիպման նպատակն էր շարժունության ծրագրի ապագա մասնակիցներին ներկայացնել Erasmus+  միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունները։

Հանդիպման սկզբում ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ուսանողներին նախ ներկայացրեց Գարնանային կիսամյակում մեկնարկելիք փոխանակման ծրագրերի հնարավորությունները ՝ մասնավորապես Վարշավայի բնական գիտությունների համալսարանում (Լեհաստան) և Արիստոտելի համալսարանում  (Հունաստան), խոսեց դիմումների հայտագրման վերջնաժամկետների, մրցութային ընթացքի, կրեդիտների փոխճանաչման, հնարավոր դժվարությունների և ձեռքբերումների, ծրագրի արտոնությունների մասին: Բանախոսը  ներկայացրեց նաև կրթական պայմանագրի էությունն ու կարևորությունը, հանգամանալից անդրադարձավ պայմանագրում ամրագրված կետերին: Հանդիպման ընթացքում Ն.Ջոմարդյանը մասնակիցներին ծանոթացրեց նաև  ԵՄՀ փաստաթղթերից «Միջազգային շարժունության կազմակերպման կարգ»-ին և «Կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգ»-ին:

Ավարտին Ն.Ջոմարդյանը ուսանողներին ուղղորդեց խորհրդատվությամբ՝ հստակ մատնանշելով ծրագրի նրբությունները:

Մասնակիցները  Ն.Ջոմարդյանին ուղղեցին բազմաբնույթ պարզաբանող հարցեր: