Erasmus+ իջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Լեհաստանի Հանրապետության Վարշավայի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) անցկացրած՝ Կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Ջուլիա Եգանյանի և բակալավրի երրորդ կուրսի ուսանողուհի Տաթև Ղազարյանի մասնակցությամբ 2017թվականի մայիսի 26-ին իրականացվեց սեմինար-քննարկում Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների հետ:
Քննարկման առաջին մասում արտերկրում ուսումնառություն իրականացրած ուսանողները ներկայացրեցին մարքեթինգ հասկացությունը, մարքեթինգ միքսը, մարքեթինգի օգտագործումը ոչ միայն վաճառող-գնորդ հարաբերություններում, այլև բիզնեսում, քննարկվեց հարցեր ուժեղ առևտրային մակնիշներ ստեղծելու, նոր գնորդների ներգրավման ծախսերը նվազեցնելու և ապրանքանիշից նրանց կախվածության երկարակեցությունը բարձրացնելու հարցերը, անդրադարձ կատարեցին ընկերության համար յուրաքանչյուր հաճախորդի նշանակալիության և մարքեթինգային կապուղիների արդյունավետության գնահատման եղանակներին:
Հանդիպման երկրորդ մասում ուսանողները կիսվեցին Erasmus+ ծրագրի շրջանակներում իրենց տպավորություններով և անցած ուղով: Ուսանողուհիները հարթ ու փայլուն մակերեսի վրա իրենց անդրադարձումն առաջ բերեցին կապված այն խնդիրների հետ, որոնց բախվում են Erasmus +–ի շրջանակներում:
Որպես առավելություն՝ աղջիկները նշեցին ինքնուրույնության ձեռքբերումը, ինչը նպաստում է իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու նոր ուսանողների հետ առավել արդյունավետ, լայնամասշտաբ շփումների հաստատմանը։