ԵՄՀ իրավագիտության ամբիոնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Հասմիկ Զաքարյանը ուսումնառության մեկ կիսամյակը անցկացրել է Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկ համալսարանում:
Ուսումնառության ընթացքում Հ.Զաքարյանը ուսումնասիրել է մի շարք տեսական և գործնական նշանակություն ունեցող առարկաներ, այդ թվում կապված մարդու իրավունքների միջազգային և եվրոպական պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
Կարևորելով անձի աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը՝ Հ.Զաքարյանը Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողների ուշադրությանը ներկայացրեց ծնողական արձակուրդին վերաբերող հիմնախնդիրները և այդ կապակցությամբ վերլուծեց Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը՝ հիմնվելով վերջինիս նախադեպերի վրա:
Քննարկման ընթացքում կառավարման ամբիոնի ուսանողները հարցը դիտարկեցին նաև գործատուի տեսանկյունից: