Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական հանդիպումը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողի ներկայացմամբ: Այս անգամ իր փորձառնությամբ կիսվեց Լեհաստանի Լոդս համալսարանում կրթությունը շարունակած Գոհար Վարդանյանը («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ):
Հանդիպման ընթացքում Գոհարը ներկայացրեց հյուրընկալած բուհը, նրա առանձնահատկությունները, կառուցվածքը, կրթական ծրագրերը, դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:
Հանդիպամն մասնակից ուսանողներին հետաքրքրեց Գոհարի՝ նախքան շարժունակությունը և դրա ընթացքում հաղթահարած խոչընդոտներն և նվաճումները, ինչի մասին Գոհարը կիսվեց մեծ ոգևորությամբ: