Ապրիլի 25 2017
thumbnail_IMG_6941

Erasmus + համագործակցության շրջանակներում իրականացրած հետազոտության արդյունքների ներկայացում

Իրավագիտության ամբիոնը 2017 թվականի ապրիլի 25-ին իրականացրեց «Եվրոպական Միության իրավական կարգավիճակը» թեմայով գիտագործնական սեմինար, որը վարեց

thumbnail IMG 6934Erasmus + ծրագրի շրջանակներում Հունաստանի Արիստոտելի համալսարանում հետազոտություն իրականացրած՝ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, ԵՄՀ միջագային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը: Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց  նշված թեմայով կատարած հետազոտության արդյունքները:

Քննարկվեց Եվրոպական Միության իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, վեր հանվեցին արդի հիմնախնդիրները: Զուգահեռներ անցկացվեցին Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև:

Գիտագործնական սեմինարին ներկա էին իրավագիտության ամբիոնի դասախոսական կազմը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ: